Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «ՀայՌուսգազարդ»-ի 2014-2016թթ.–ի ներդրումային ծրագիրը

09.12.2013, 17:47
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ներդրումային ծրագրով  2014-2016 թվականներին նախատեսվում է Հայաստանում 13460.6 մլն դրամի ներդրում իրականացնել, ասվում է ընկերության կայքում։
ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «ՀայՌուսգազարդ»-ի 2014-2016թթ.–ի ներդրումային ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ներդրումային ծրագրով  2014-2016 թվականներին նախատեսվում է Հայաստանում 13460.6 մլն դրամի ներդրում իրականացնել, ասվում է ընկերության կայքում։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2014-2016թթ.–ի ներդրումային ծրագիրը:

«Ընկերությունը 2014-2016 թվականներին նախատեսում է իրականացնել 13460.6 մլն դրամի ներդրում գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցմանն ու ընդլայնմանը, 10.471.4 մլն դրամի ներդրում՝ գազափոխադրման համակարգի վերակառուցման եւ 1467.5 մլն դրամի ներդրում՝ այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար»,– ասվում է ընկերության հայտում։

Բացի այդ, 2014-2016 թվականներին նախատեսվում է իրականացնել 7302.41 մլն դրամի ներդրում գազաբաշխման համակարգի ընդլայնման ու վերակառուցման եւ 4639.2 մլն դրամի ներդրում՝ այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար:

Ինչպես նշում են ընկերությունից, 2014-2016 թվականների ներդրումային ծրագիրն ուղղված է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:

Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազային ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում` հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։ ($1–ը` 406,94 դրամ )–0—