Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել է ծաղիկների՝ ՌԴ վերաարտահանման մասին լուրերը

21.07.2025, 18:37
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել է, թե ծաղիկ արտահանողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել է ծաղիկների՝ ՌԴ վերաարտահանման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերն այն մասին, որ ծաղիկներ արտահանողները ծաղիկներ են ներմուծում այլ երկրներից Հայաստան, ապա վերաարտահանում դրանք Ռուսաստան։

Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ դրսից ծաղիկների ներմուծման ծավալն աննշան է ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալի համեմատ, ինչպես նաև նշել է, որ հիմնականում ներմուծվում են սածիլներ։

«Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցացար/ծաղկավաճառը ևս միայն ծաղիկների ներկրված սածիլների մասին է խոսել, ինչը թյուրըմբռնման տեղիք է տվել։ Ներկրված սածիլներից Հայաստանում արտադրվում են ծաղիկներ և արդեն ծաղկի տեսքով արտադրանքը արտահանվում է»,-ընդգծում են գերատեսչությունից։

Գերատեսչությունը, որպես ապացույց, ներկայացնում է մեկ ցուցանիշ։

«Միայն 2025 թվականի հունվարի 1–ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ-ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 միլիոն հատ ծաղիկ, իսկ տարբեր երկրներից ներմուծված կտրված ծաղիկների թիվը կազմում է մոտ 300 հազար հատ։ Այսինքն` չնչին տոկոսը, որը որևէ առնչություն չունի ՌԴ արտահանվող ծաղիկների հետ»,-ասվում է Էկոնոմիկայի նախարարության պարզաբանման տեքստում։