«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ի տնօրենների խորհուրդը կքննարկի 2012 թ.–ի զարգացման գերակա ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի տնօրենների խորհուրդը ծրագրում է քննարկել 2012 թվականին ընկերության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, ասվում է էներգահոլդինգի նյութերում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Գարնանը հայտարարվել էր, որ միջազգային ընդլայնման շրջանակներում ընկերությունն արտերկրյա ակտիվներ ձեռք կբերի միայն նպատակային շուկաներում և միայն էժանները։ «Ինտեր ՌԱՕ»–ի գերակա ուղղությունների թվում նշվում էր հզորության տրամադրման պայմանագրերով շինարարությունը, ինչպես նաև բիզնեսի ընդլայնումը Ռուսաստանում։
Սակայն ավելի ուշ էներգահոլդինգի ղեկավար Բորիս Կովալչուկը հաստատել է միջազգային ընդլայնումը դադարեցնելու մասին ընկերության ծրագրերը։
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ն ռուսական էլեկտրաէներգետիկական ընկերություն է, որը վերահսկում է մի շարք արտադրող և բաշխող էներգետիկ ակտիվներ ՌԴ–ում և արտերկրում։ ԸՆկերության էլեկտրակայանների սահմանված հզորության հանրագումարը կազմում է մոտ 29 գիգավատ։ -0-