Կառավարման նորագույն համակարգ է առաջին անգամ ներդրվել Հայաստանի երկաթուղում
05.12.2012,
12:39
Հայաստանի երկաթուղում պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգ՝ АРМ ДСП (կայարանի հերթապահի ավտոմատացված աշխատատեղ), հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկաթուղում պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգ՝ АРМ ДСП (կայարանի հերթապահի ավտոմատացված աշխատատեղ), հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Համակարգը ներդրվել է Սպիտակ կայարանում և թույլ կտա կառավարել աշխատանքը միանգամից մի քանի կայարաններում: Ներկա պահին АРМ ДСП համակարգում ընդգրկված են Սպիտակ և Արչուտ կայարանները, իսկ դեկտեմբերի 20-ից ընդհանուր համակարգին կմիանան նաև Հաղպատ և Ախթալա կայարանները: Աշխատանքի ընդհանուր կառավարումն իրականացվելու է Սպիտակից:
Համակարգը թույլ կտա օպերատիվ կարգով լուծել տեխնոլոգիական գործընթացի հետ կապված խնդիրները, ընդունել, ցուցադրել և պահպանել հսկվող կայարաններում գնացքների շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, նույնականացնել շարժակազմը և հետևել փոխադրումներին, սահմանել գնացքների ժամանման և մեկնման ժամանակը, ինչպես նաև տեղեկացնել գծերի վրա աշխատող անձնակազմին, հսկել լուսաֆորների ու կենտրոնացման, արգելակման և կապի միջոցների աշխատանքը
«Նոր համակարգի ներդրումը թույլ կտա էապես բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը, չեզոքացնել գծերի վրա աշխատող երկաթուղայինների համար հնարավոր ռիսկերը, բարձրացնել հերթապահ անձնակազմի աշխատանքի, ինչպես նաև կապի միջոցների օգտագործման արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ երկաթուղում նոր ժամանակակից տեղեկատվական տեխնորոգիաների ներդրումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջնահերթություններից մեկը: ՀԿԵ-ում արդեն կիրառվում են կայարանների և տեղում աշխատանքի կառավարման ավտոմատացված համակարգերը, ավտոմատացված աշխատատեղերը, իսկ հին սարքավորումները աստիճանաբար փոխվում են օպտիկա-մալուխային նոր սարքավորումներով:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել ՀԿԵ-ի ծառայությունների մակարդակը, երկաթուղի ներգրավվել բեռնափոխադրումների նոր ծավալներ, էապես բարձրացնել երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակությունը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—