Մաքսային պահեստներից հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը դեպի Վրաստան վերսկսվել է.ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 18-ից կազմակերպվել է ՀՀ մաքսային պահեստներից բեռնատարների բացթողումը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
ՊԵԿ- տարածած հաղորդագրության համաձայն, Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։
ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի սահմանին հայկական բեռների հետ կապված իրավիճակի վերաբերյալ
Հունիսի 5-ին Պապոյանը հայտնեց, որ Վրաստանը թույլատրել է Հայաստանից ալկոհոլային խմիչքներով 52 մեքենայի անցումը Ռուսաստանի ուղղությամբ։
Հունիսի 6-ին, ինչպես հաղորդել է Վրաստանի հարկային ծառայությունը, «Սադախլո-Սաավտոմոբիլոյի» մաքսային անցակետում կալանվել է Հայաստանից ներմուծված տարբեր տեսակի 10,000 կտոր տարբեր տեսակի ծաղիկների խմբաքանակ՝ Վրաստանի բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Ալկոհոլային խմիչքների հայ արտադրողները դիմել են պետական և միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման բանկին, ՄԱԿ-ին, ԵԶԲ-ին և ԱՀԿ-ին՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։
Նամակում նշվում էր, որ վրացական կողմը, խախտելով ընդունված միջազգային առևտրի չափանիշները, զգալի նյութական վնաս է հասցնում հայ արտադրողներին, որոնք չեն կարողանում կատարել երրորդ կողմի նկատմամբ իրենց պայմանագրային պարտավորությունները։ Նամակի հեղինակները դիմել են միջազգային կազմակերպություններին և արտասահմանյան գործընկերներին՝ խնդրելով կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս չարտոնված շրջափակումը և վերացնել սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ապրանքների տարանցիկ տեղաշարժը իր տարածքով։