Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Մեկնարկել է հայկական նոր պրեմիում դասի խմիչքների արտադրություն (ՎԻԴԵՈ)

04.10.2025, 14:31
Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն և կներկայացվեն նաև Եվրոպայում. ՎԻԴԵՈ
Մեկնարկել է հայկական նոր պրեմիում դասի խմիչքների արտադրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանի արևահամ խնձորով և ֆրանսիական տեխնոլոգիայով Istak Distillery ընկերությունը պատրաստում է հայկական կալվադոսը՝ «Շառլին»։

Կաղնեփայտի տակառներում հնեցվող «Շառլին» Istak Distillery ընկերության արտադրության առաջնեկն է, որին հաջորդել են պրեմիում դասի օղիների ու ջիների արտադրությունը։

Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն և կներկայացվեն նաև Եվրոպայում։

Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը համալրվել է արևային պանելներով և շոգեկաթսայով։

«Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել արևային պանելներ և շոգեկաթսա, որոնց միջոցով զարգացրել ենք ընդհանուր արտադրական գործընթացը։ Արևային պանելներն ապահովում են ամբողջ ընկերության էլեկտրաէներգիան, իսկ շոգեկաթսան օգնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպմանը: Շոգեկաթսայի միջոցով ստացվում է գոլորշի, որը մասնակցում է թորման գործընթացին»,- նշում է Istak Distillery ընկերության ներկայացուցիչ Լուսինե Մուրադյանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։