Երևանում մեկնարկել է «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը
22.10.2014,
19:25
Չորեքշաբթի «Երևան Էքսպո» ցուցասրահում մեկնարկել է «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի «Երևան Էքսպո» ցուցասրահում մեկնարկել է «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 100 ռուսական և 30 հայկական ընկերություն։
«Ցուցահանդեսը շատ լավ է անցնում, մենք մեծ հետաքրքրություն ունենք ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ընկերությունների նկատմամբ»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան։
Ցուցահանդեսին կներկայացվեն այնպիսի ոլորտներ, ինչպիսին են էներգետիկան, մեքենաշինությունը, մետաղագործությունը, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունները, ապահովագրությունը, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, բժշկությունը, կրթությունը, հանքարդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը։
Կոլեկտիվ ստենդներ են ցուցադրվում Ռուսաստանի Դաշնության հետևյալ տարածաշրջանների կողմից` Թաթարստանի Հանրապետություն և Չուվաշիա, Կրասնոյարսկի և Ստավրոպոլի երկրամասեր, Նովոսիբիրսկի, Ռոստովի, Սամարայի, Սմոլենսկի, Կիրովի, Վոլոգդայի մարզեր։
Ցուցահանդեսի և ֆորումի շրջանակում կանցնեն գործարար ծրագրի զանազան միջոցառումներ, այդ թվում` «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական և նորարարական համագործակցության ընդլայնման հեռանկարները Մաքսային միությանը Հայաստանի միացման արդյունքում» թեմայով, Ռուսաստանի մարզերի ներկայացման միջոցառումներ, կլոր սեղաններ Հայաստանի նախարարություններում։ Իսկ հոկտեմբերի 23–ին կկայանա ռուսական ձեռնարկությունների համալիր բիզնես–առաքելություն դեպի Հայաստանի Հանրապետություն։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` «Զառուբեժ–Էքսպո» ԲԲԸ–ն (Ռուսաստան) և Multy Group կոնցեռնը։ Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի ԱԱՊ պաշտոնական հովանու ներքո, ՌԴ Պետական դումայի, ԱԳՆ–ի և Ռուսաստանի ճյուղային նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի, ՀՀ–ում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ։ -0