Հայաստանի ՀԿԵ–ում ՌԵ ներդրումները գերազանցում են 91 մլրդ դրամը. Յակունին
18.06.2014,
19:26
Հայաստանի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կոնցեսիոներ «ՌԵ» ԲԲԸ–ն ընկերության զարգացման համար ավելի քան 91 մլրդ դրամ է ներդրել, չորեքշաբթի Երևանում ասաց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կոնցեսիոներ «ՌԵ» ԲԲԸ–ն ընկերության զարգացման համար ավելի քան 91 մլրդ դրամ է ներդրել, չորեքշաբթի Երևանում ասաց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը։
Ըստ նրա, առյուծի բաժինն ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանն ու զարգացմանը։
«Մենք արդեն 5 տարի է Հայաստանում ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքներ ենք կատարում, և կարող եմ ասել` այն, թե այս ընթացքում ինչպես է վերափոխվում վիճակը, ինչպես է այն փոխվում, վկայում է, որ ՀԿԵ–ն շարունակում է զարգանալ, աշխատում է»,– ասաց Յակունինը։
Նա հայտնեց, որ բաժնետերերի այսօրվա տարեկան ժողովում նշվել էր, որ թեև տնտեսական վիճակը բարդ է, երկաթուղին տարին ավարտել է ոչ մեծ շահույթով, բայց այն կտրուկ կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Դա վկայում է, որ մեր մենեջմենթը բավականին արդյունավետ է աշխատում, իսկ երկաթուղայինները սատարում են իրենց ղեկավարությանն այդ աշխատանքում»,– ասաց Յակունինը։
ՌԵ նախագահը նաև հայտնեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում հայկական պետության ղեկավարն ընկերության առջև «ՀԿԵ–ի գործունեության հետագա զարգացման խնդիրներ դրեց տնտեսական և քաղաքական բարդ պայմաններում»
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—