Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ

18.07.2025, 16:12
ՀԷՑ–ին նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ
Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ։

Այս որոշումն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Բացի այդ, ՀԾԿՀ նախագահի որոշման համաձայն, վարչական վարույթ է հարուցվել և կիրառվել է կանխարգելիչ միջոցառում ՀԷՑ–ի նկատմամբ։ 

«ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ընկերության ժամանակավոր կառավարիչ։

Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- նշված է ՀԾԿՀ նախագահի՝ հուլիսի 18-ի որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: 

ՀԷՑ-ի պետականացման մասին 

Հուլիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պետականացնել ՀԷՑ-ը։ Փոփոխությունները նախաձեռնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 3-ին ԱԺ-ն հաստատել է նախագիծը։ Այդ փոփոխությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին լիազորում են վարչական վարույթ սկսել էներգետիկ օպերատորի դեմ, եթե կան համապատասխան հիմքեր։