«Armenia Wine» ընկերության ներդրումները 6 մլրդ դրամ են կազմում
19.07.2012,
14:49
«Armenia Wine» ընկերությունն արդեն 6 մլրդ դրամի ներդրում է կատարել արտադրական հզորությունը մեծացնելու համար, ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Armenia Wine» ընկերությունն արդեն 6 մլրդ դրամի ներդրում է կատարել արտադրական հզորությունը մեծացնելու համար, ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2012թ. օգոստոսի 10-ից մինչև 2013 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. օգոստոսի 10-ը։
Ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում, որով ձեռք կբերվեն արտասահմանյան առաջադեմ սարքավորումներ, կընդլայնվի տեսականին` կառուցելով շամպայնի արտադրության տեղամաս։ Արտադրական հզորությունների ավելացման արդյունքում սպասվում է արտադրության ծավալների ավելի քան 30 տոկոս աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, միջին աշխատավարձը կկազմի 135 հազար դրամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է գինեգործների ասոցիացիայում նշված նախագծի քննարկումը, որովհետև վերջին շրջանում իրականացվում են արտահանմանը միտված գինեգործական խոշոր նախագծեր, ուստի անհրաժեշտ են միասնական ջանքեր հայկական գինու բրենդ ձևավորելու և արտաքին շուկաներում ամրապնդվելու համար։--0-