Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Յունիբանկը ներկայացրեց հատուկ բիզնես վարկեր Rest-Hotel Expo 2018-ում

04.06.2018, 19:03
Յունիբանկը մասնակցել է Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ:
Յունիբանկը ներկայացրեց հատուկ բիզնես վարկեր Rest-Hotel Expo 2018-ում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը մասնակցել է Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում     ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և     ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հատուկ ուղղվածություն ունեցող վարկերը հիմնված են բիզնեսի սեզոնային     բնույթի և յուրահատկությունների վրա` հնարավորություն ընձեռելով     ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ առավելագույնս շահավետ պայմաններով:    

Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով,     ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ընդհանուր քանակը 50%-ով գերազանցել է     նախորդ տարվա նույն ցուցանիշը:  

Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակներում     զբոսաշրջության ոլորտում ընդգրկված ձեռնարկություններին Յունիբանկն     առաջարկում է բիզնես վարկեր մինչև 90 ամիս մարման ժամկետով և 10.5%     տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում:  

Բանկից հայտնում են, որ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության և մրցունակության     բարձրացման նպատակով KfW գերմանական բանկի հետ համագործակցությամբ     Յունիբանկն առաջարկում է «Էներգաարդյունավետ» վարկը, որը նախատեսված է     էներգածախսերի կրճատման և օպտիմիզացման համար: Վարկի ժամկետը կազմում է մինչև 5 տարի, գումարը` մինչև 500 մլն ՀՀ դրամ:  

«Փոքր բիզնեսին բանկն առաջարկում է վարկեր առանց գրավի` տրամադրման     պարզեցված ընթացակարգով, առանց նոտարական և ապահովագրական ծախսերի:     Շահավետ պայմանները, մարման ճկուն ժամանակացույցը և վաղաժամկետ մարման     հնարավորությունը բարձրացնում են վարկային միջոցների հասանելիությունը     մեծ թվով ձեռնարկատերերի համար: Անգրավ վարկերի ուսումնասիրման     գործընթացը բանկում ավտոմատացված է և իրականացվում է «Պրոտոբեյզ     Լաբարատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի     առանձնահատկությունները, Յունիբանկում կարելի է նաև ձևակերպել     վերականգնվող վարկային գծով Visa Business քարտ` աշխարհի ցանկացած     կետում օպերատիվ վճարումներ կատարելու համար:  

«Զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին մենք առաջարկում ենք     հատուկ վարկեր, որոնք մշակելիս հաշվի ենք առել իրենց գործունեության     բոլոր յուրահատկությունները: Նման վարկային ծրագրերն աշխատում են բարձր     արդյունավետությամբ և ապահովում են ձեռնարկությունների հետագա     զարգացումն ու աճը: Rest-Hotel Expo 2018 գրավիչ հարթակ է նոր     գործընկերների հետ համագործակցություն հաստատելու և բիզնեսին մեր     վարկատեսակների առավելությունները ներկայացնելու համար, - նշեց     Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ     Պետրոսյանը:  

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: –0–