«Վանաձոր–քիմպրոմը» սեպտեմբերից կսկսի պարարտանյութ արտադրել
09.08.2012,
16:25
«Վանաձոր–Քիմպրոմ» ՓԲԸ–ի վանաձորյան քիմիական կոմբինատի պարարտանյութերի արտադրությունը կվերսկսվի սեպտեմբերին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Վանաձոր–Քիմպրոմ» ՓԲԸ–ի վանաձորյան քիմիական կոմբինատի պարարտանյութերի արտադրությունը կվերսկսվի սեպտեմբերին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը։
Ըստ նրա, կարտադրվի «Կարբամիդ»` 46 տոկոս ազոտի պարունակությամբ, Ամոնիում սուլֆատ` 20-20.5 տոկոս ազոտի պարունակությամբ, և կալիումի պարունակությամբ պարարտանյութ:
«Ըստ մեր հաշվարկների, Հայաստանում պարարտանյութերի վճարունակ պահանջարկը կազմում է 30–35 տոննա։ Առաջին փուլում ձեռնարկությունում կարտադրվի շուրջ 15 տոննա պարարտանյութ` արտադրության ծավալների հաջորդող ավելացմամբ»,– ասաց Բաղիյանը։
Փոխնախարարն ընդգծեց, որ արտադրելիս կօգտագործվի միայն տեղական հումքը, այդ պատճառով ապրանքի վերջնական գինը կկազմի սելիտրայի արժեքից 30–40 տոկոսով էժան։
Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, այսօր Հայաստանի ագրոհատվածում տարեկան բոլոր տեսակի շուրջ 40 հազար պարարտանյութ է օգտագործվում
Վանաձորի «Պրոմեթեյ–Քիմպրոմ» ՓԲԸ–ն, որտեղ համախմբված են երեք ձեռնարկություններ` Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմիական մանրաթելի գործարանը և Վանաձորի ՋԷԿ–ը, շահագործման է հանձնվել 2005թ.–ին։ Գործարանի սեփականատերն է Բրիտանիայում գրանցված Ռոդինգ Լիմիթեդ Ինթերնեյշնլ ռուսական ընկերությունը։
«Պրոմեթեյ–Քիմարդը» 2011թ.–ին 700 մլն դրամի չափով արտադրանք է արտադրել, ինչը 2,5 անգամ շատ է նախորդ տարվա ցուցանիշներից։ –0–