Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+33

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

19.06.2025, 16:04
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր, հաղորդում է ՎՏԲ–Հայաստանի Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը կաջակցի հիմնադրամի հիմնական ծրագրերին, այդ թվում՝ մշակութային և կրթական նախագծերի զարգացում, համերգների կազմակերպում և երիտասարդ երաժիշտների համար կրթաթոշակների տրամադրում։ Գործընկերությունը նպատակ ունի խթանել երաժշտական արվեստը և աջակցել տաղանդներին Հայաստանում։

««Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությունը բիզնեսի ու մշակույթի միավորումն է՝ հանուն երիտասարդ տաղանդների աջակցության, որոնք կկարողանան պահպանել երաժշտական ավանդույթները և կկարողանան ներկայացնել Հայաստանը միջազգային բեմերում», – մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Մեր հիմնադրամի համար սա պարզապես ֆինանսական աջակցություն չէ, սա ներդրում է տաղանդների մեջ։ Մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի երիտասարդ երաժիշտները սովորեն լավագույն վարպետներից, աճեն մասնագիտորեն և վստահ քայլեն առաջ։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ մեր գլխավոր առաքելության իրականացման գործում մեզ աջակցելու համար՝ կառուցել երկրի երաժշտական ապագան՝ բացահայտելով և զարգացնելով նոր սերնդի ներուժը», – նշել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

«Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ․-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի առաքելությունն է՝ աջակցել երիտասարդ հայ երաժիշտներին, զարգացնել նրանց ներուժը և խթանել երաժշտական մշակույթը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: