Рейтинг@Mail.ru
USD
397.22
EUR
405.08
RUB
3.878
GEL
140.37
2025 թ. հունվարի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ծառայությունների ոլորտը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 5,8%-ով՝ հասնելով 2,7 տրլն դրամի

09.12.2024, 14:35
Հայաստանում ծառայությունների ոլորտի ծավալը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2 734 696,9 մլն դրամ
Հայաստանում ծառայությունների ոլորտը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 5,8%-ով՝ հասնելով 2,7 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում ծառայությունների ոլորտի ծավալը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2 734 696,9 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,8%-ով։ Այս մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, 2023 թվականի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 290 396.0 մլն դրամ, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճը՝ 5.2%, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է անկում՝ 2.5%։

Ծառայությունների ոլորտի ընդհանուր կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը (30.6%) բաժին է ընկնում ֆինանսական և ապահովագրական գործունեությանը. այս հատվածի ծավալը 10 ամիսներին կազմել է 836 794.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ ավելանալով 21.2%-ով:

Տեղեկատվության և կապի ոլորտի ծավալը (մասնաբաժինը` 17,5%) կազմել է 478,669,5 մլն դրամ` 8,6% անկումով, տրանսպորտը (մասնաբաժինը` 11,6%)` 318,633,3 մլն դրամ (անկումը` 12,7%), կացարանների և սննդի կազմակերպությունների (մասնաբաժինը՝ 10.6%)՝ 288 828.1 մլն դրամ (աճը՝ 7.9%), իսկ մշակույթը և հանգիստը (մասնաբաժինը` 9.2%)` 252 482.2 մլն դրամ (աճը` 12%):

Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության ոլորտը (մասնաբաժինը` 4,9%) աճել է 12,9%-ով և կազմել 133,489,0 մլն դրամ, իսկ բնակչության առողջության և սոցիալական ապահովության ոլորտը (մասնաբաժինը` 4,7%) աճել է 8,1%-ով, հասնելով՝ 129,071,3 միլիոն դրամի։ Անշարժ գույքի ոլորտը (մասնաբաժինը` 4,1%) աճել է 12,6%-ով և կազմել 111,302,1 մլն դրամ, վարչական և օժանդակ գործունեության ոլորտը (մասնաբաժինը` 3,5%), աճել է 6,3%-ով և կազմել 94 910.6 մլն դրամ, իսկ կրթությունը (մասնաբաժինը` 2,4%)՝ 4,4%-ով` կազմելով 66 510,3 մլն. Դրամ։