FAO-ն օգնում է Հայաստանին ֆիտոսանիտարական հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ ռազմավարություն մշակել
13.02.2013,
12:37
ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգնում է Հայաստանին ֆիտոսանիտարական հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ ռազմավարություն մշակել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգնում է Հայաստանին ֆիտոսանիտարական հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ ռազմավարություն մշակել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։
Այս րոպեներին Երևանում դոնորական համաժողով է անցկացնում, որի ընթացքում տեղի և միջազգային փորձագետները քննարկում են Հայաստանի ֆիտոսանիտարական հնարավորությունների ամրապնդման ռազմավարությունը։ Դոնորական համաժողովի կազմակերպիչներն են FAO–ն և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
Ըստ Բախչագուլյանի` շուրջ մեկ տարի առաջ իր կողմից գլխավորած գերատեսչությունը դիմել էր FAO–ին` ռազմավարության մշակման հարցում օգնելու խնդրանքով։
«Արդեն մոտ մեկ տարի է FAO–ի փորձագետները զբաղվում են այդ հարցով, նրանք տեղում ուսումնասիրում են իրավիճակը, գնահատում են Հայաստանի սննդամթերքի ոլորտի ներուժը, մասնավորապես` ֆիտոսանիտարական հնարավորությունների առումով»,– ասաց նա։
Բախչագուլյանը նշեց, որ այսօր ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել։
«Առաջին հերթին, դա վերաբերում է ֆիտոսանիտարական հիվանդությունների ախտորոշմանն ու դրանց դեմ պայքարին։ Հայաստանը լաբորատոր մասնագետների վերապատրաստման, համապատասխան լաբորատոր սարքավորման ձեռք բերման կարիք ունի։ Նաև անհրաժեշտ է սահմանային կետերում բարձրացնել սննդամթերքի ախտորոշման համակարգի որակը»,– ասաց նա` ավելացնելով, որ սահմանային կետերում ներմուծվող ապրանքն այսօր ստուգվում է միայն մանրադիտակի օգնությամբ։
Մյուս անհետաձգելի խնդիրների շրջանում Բախչագուլյանը նշեց տեխնիկական վերազինումը, տեսուչների պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացումը, ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ գյուղացիների միջազգային չափանիշների ուսուցումը։
Միաժամանակ Բախչագուլյանը չնշեց այն գումարը, որը ծախսվել է միջազգային փորձագետների կողմից Հայաստանի ֆիտոսանիտարական հնարավորությունների գնահատականի գործընթացի, ինչպես նաև ռազմավարության մշակման համար։ –0–