Ռոսատոմն սկսել է Հայկական ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստի հետազոտումը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռոսատոմն սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստի հետազոտումը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Ռոսատոմի մամուլի ծառայությանը, աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում։
Փորձաքննությունն իրականացնում են «Ռոսատոմ սերվիս» ԲԲԸ-ի և Ուրանի-գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման-փորձարարական ցուցադրական կենտրոնի (ՓԲԸ) մասնագետները: Աշխատանքներն իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի տարածքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ և հուսալի պահեստավորման հնարավորության գնահատման համար մինչև 2036 թվականը՝ շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման շրջանակում։
«Ռոսատոմ սերվիսը»-ն սկսել է Հայկական ԱԷԿ-ի շենքերի և շինությունների քննությունը։ Ծրագրի շրջանակում առաջին ստուգման օբյեկտը եղել է կոշտ թափոնների պահեստավորումը, որը գտնվում է կայանի տարածքում: Պահեստամասը պարունակում է կոշտ ռադիոակտիվ թափոններ, որոնք ձևավորվել են ատոմակայանի շահագործման ընթացքում և կուտակվել 1980թ.՝ կայանի շահագործման սկսելու պահից։ Անհրաժեշտ ուսումնասիրությունների փաթեթի ավարտի արդյունքում կհրապարակվեն ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի հետագա շահագործման հնարավորության և ժամկետների վերաբերյալ "ОДЦ УГР"-ի համապատասխան եզրակացությունները։
Հայկական ԱԷԿ-ի մասին
Հայկական ատոմակայանը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է, որն ապահովում է ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը։ ԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում ևս 10 տարով այն կրկին երկարաձգելու ուղղությամբ։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի աշնանը և ավարտել երկու տարվա ընթացքում։
Նախատեսվում է 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան, այժմ համեմատվում են տարբեր տարբերակներ և ուսումնասիրվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի գործընկերների փորձը։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն իսկ հայկական կողմի քննարկման փուլում է։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:37 17.09.2024