Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար

24.02.2020, 18:40
Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Վարկը նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության`  նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ սահմանափակումով:

Տեղեկացնենք, որ ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.

  •  Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,
  •  Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու հնարավորություն,
  •  Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,
  •  Առանց վաղաժամկետ մարման տուգանքի: 

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://sme.ameriabank.am/1000-taxpayers

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-