Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնումը

20.04.2022, 10:33
Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը
Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Գրիգորյանը գտնվում է Ռուսաստանում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում` Փաշինյանի ռուսաստանյան պաշտոնական այցի շրջանակում։–0–