Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի խոշոր հարկատուները 2019 թ-ին 14,5% -ով ավելացրել են պետբյուջե վճարումները

31.01.2020, 17:50
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2019 թ-ին 14,5% -ով ավելացրել են պետբյուջե վճարումները
Հայաստանի խոշոր հարկատուները 2019 թ-ին 14,5% -ով ավելացրել են պետբյուջե վճարումները

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագ հարկատուները 2019 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ավելի քան 1 061,2 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 926,7 մլրդ դրամի դիմաց: Այս մասին են վկայում ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

Այսպիսով, խոշոր հարկ վճարողները 14,5%-ով կամ 134.5 մլրդ դրամով ավելացրել են իրենց վճարումները ՀՀ պետական ​​բյուջե:  

Կոմիտեի տվյալներով՝ նշված հարկային վճարումների ընդհանուր գումարից՝ շուրջ 826,4 միլիարդ դրամը հավաքագրվել է ուղղակիորեն հարկային մարմինների կողմից, իսկ շուրջ 234,8 միլիարդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից: 

Միևնույն ժամանակ, շուրջ 169,6 մլրդ դրամը կազմել է շահութահարկը, 208,2 մլրդ դրամը՝ եկամտահարկը, 455,5 մլրդ դրամը՝ ԱԱՀ-ն, 114,8 մլրդ դրամը՝ ակցիզային հարկը, և 139,8 մլրդ դրամը կազմել է այլ հարկեր և տուրքեր: 

Ըստ պաշտոնական տվյալների, խոշոր հարկ վճարողների ցանկում առաջատարը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում բյուջե վճարել է 57.049 մլրդ դրամ: 

Երկրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը հաշվետու տարվա համար պետական ​​բյուջե է փոխանցել 51,36 մլրդ դրամ, իսկ երրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 43,644 մլրդ դրամից ավել ցուցանիշով:

Խոշոր հարկատուների ցանկում հաջորդում է «International Masis Tabak»- ը, որը պետբյուջե է վճարել մոտ 19.223 մլրդ դրամ, իսկ հնգյակը փակում է JTI Արմենիան՝ 16,441 մլրդ դրամ: 

Առաջին խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաև «Flash»-ը (15,99 մլրդ դրամ), «CPS Oil»-ը (14.05 մլրդ դրամ), «Philip Morris Armenia»-ն (13,7 մլրդ դրամ), «GeoProMining Gold»–ը (13 , 67 մլրդ դրամ) և «ՎԵՕՆ Արմենիա»-ն/ Beeline ապրանքանիշ (10.537 մլրդ դրամ):-0-