Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանն ի վիճակի է հաղթահարել բացասական շոկերն առանց մակրոտնտեսական ցնցումների. ԿԲ

01.02.2023, 12:51
2021թ.–ի սկզբին, երբ Հայաստանը վերականգնվեց մեծ ցնցումից հետո, իսկ երկրում տեղի էին ունենում քաղաքական գործընթացներ, հանրապետությունը միջազգային շուկաներում տեղաբաշխում էր պարտատոմսեր ռեկորդային ցածր գներով
Հայաստանն ի վիճակի է հաղթահարել բացասական շոկերն առանց մակրոտնտեսական ցնցումների. ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանն ի վիճակի է հաղթահարել խոշոր բացասական շոկերն առանց մակրոտնտեսական ցնցումների։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը «Amundi-Acba 2023» տնտեսական համաժողովի ժամանակ։

Նա ընդգծեց, որ 2021թ.–ի սկզբին, երբ Հայաստանը վերականգնվեց մեծ ցնցումից հետո, իսկ երկրում տեղի էին ունենում քաղաքական գործընթացներ, հանրապետությունը միջազգային շուկաներում տեղաբաշխում էր պարտատոմսեր ռեկորդային ցածր գներով։

«Մեզ ուղղված ներդրողների հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ նրանք հասկանում են, որ մակրոտնտեսական քաղաքականությունը կանգնած է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, հետևաբար` երկրում միջոցներ ներդնելու խնդիրներ չկան», – նշեց նա։
Թվեր և կանխատեսումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, 2022թ.–ին ՀՆԱ–ի իրական աճը կհասնի 14%–ի`պետբյուջեում ամրագրված 7% ցուցանիշի, ինչպես նաև 44%–անոց գնաճային կանխատեսման դեպքում (±1,5%)։
Միաժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022թ.–ին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 11% մակարդակում, Համաշխարհային բանկը (ՀԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)` մինչև 7% մակարդակում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)` 8%, Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ)` 12,5%։–0–