Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Հայաստանում ադամանդի գործարան է բացվել. ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում

02.12.2019, 22:11
Ընկերությունում գործում է նաև հաշմանդամների արտադրամաս, որը ընդլայնվելու է:
Հայաստանում ադամանդի գործարան է բացվել. ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի: 

Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացումը մեր երկրում և նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն: 

Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում: 

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում՝ այնտեղ, որտեղ կա զբաղվածության խնդիր, լուծելով սոցիալական կարևորագույն հարց: Ընկերությունում գործում է նաև հաշմանդամների արտադրամաս, որը ընդլայնվելու է: 

«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը հիմնադրվել է 2017թ․ մարտին: –0–