Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 26, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայկական ԱԷԿ–ը նախատեսում է համագործակցություն զարգացնել շվեդական ընկերությունների հետ

20.02.2025, 17:45
Փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը
Հայկական ԱԷԿ–ը նախատեսում է համագործակցություն զարգացնել շվեդական ընկերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը:        

Այցի շրջանակներում քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտային ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրեց կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացիկ գործընթացները:

Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին առնչվող հարցեր, որի շրջանակներում կարևորվեց շվեդական առաջատար տեխնոլոգիաների ներուժի կիրառումը: Ընդգծվեց, որ դիվանագիտական ու գործարար կապերի խորացումը կարող է նպաստել հայ-շվեդական համագործակցության ընդլայնմանը էներգետիկայի և ատոմային արդյունաբերության ոլորտում:

Կողմերը կարևորեցին նմանատիպ փոխայցելությունները՝ համոզմունք հայտնելով, որ այս այցը կնպաստի Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ընկերությունների միջև գործակցության հետագա զարգացմանը: