Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկում է բարեփոխել աշխատանքային իրավահարաբերությունները

24.06.2014, 17:43
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը նախօրեին ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների բարեփոխմանը վերաբերող առաջարկներ է ներկայացրել, հաղորդում է ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը:
Հայաստանի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկում է բարեփոխել աշխատանքային իրավահարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը նախօրեին ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների բարեփոխմանը վերաբերող առաջարկներ է ներկայացրել, հաղորդում է ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտում լիազոր մարմնին թույլ են տալիս այսուհետ աշխատողների աշխատանքային ստաժը ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից՝ ինքնաշխատ ձևով, աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առաջարկվել է աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը, իսկ աշխատանքային գրքույկների բացակայության պարագայում աշխատանքի ընդունվողների աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը գործատուները պահանջեն կենսագրական բնութագրերի միջոցով:

Մեկ այլ առաջարկի համաձայն՝ հանվում է գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրությունը, ինչը թղթատարություն և դրա հետ կապված ծախսեր է կրճատում:

Բացի այդ, բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողներն իրենց հաշվարկ-հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն կստանան: Հաշվետվությունները ներկայացնելու համար կներդրվի նաև «մեկ պատուհանի» սկզբունքը:

Առաջակություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, ինչպես նաև այլ երկրների փորձը:-0-