Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար

13.02.2023, 11:52
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ձեռնարկատերերի և գործարար շրջանակկների ներկայացուցիչների կոնֆեդերացիայի գնահատականը։

«Սպասվում է, որ երկու ուժգին երկրաշարժերը, որոնք Թուրքիայում ավելի քան 24 հազար մարդու կյանք են խլել, կհանգեցնեն ազգային տնտեսության ավելի քան 84 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով վնասների», - գործակալությունը ներկայացնում է կոնֆեդերացիայի հաշվարկները։

Կոնֆեդերացիայի գնահատմամբ, բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է 70,8 միլիարդ դոլար։ Բացի այդ, երկրաշարժերի հետևանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամուտների նվազմանը 10,4 միլիարդ դոլարով։ Եվս 2,9 միլիարդ դոլարը թուրքական տնտեսության համար կարժենա աշխատուժի կորուստ:

Կոնֆեդերացիայի հաշվարկներն ավելի բարձր են, քան մյուս տնտեսագետներինը։ Շատ փորձագետներ համաձայն են, որ վաղաժամ է ամփոփել բնական աղետի հետևանքների վերջնական արդյունքները։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ (հայկական`Մարաշ, խմբգր.) նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում և հարակից նահանգներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 29605 հազարի։–0–