Հայաստանը 10 ամսում ստացել է ավելի քան 84 մլն դոլարի շուրջ 1,5 հազար տոննա մարդասիրական օգնություն
07.12.2022,
10:56
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալով առաջին եռյակում ԱՄՆ-ն է

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2022 թվականի տասը ամսում Հայաստանը ստացել է 38,012,9 միլիոն դրամի 1514,8 տոննա մարդասիրական օգնություն (84,405.2 հազ. դոլար): Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալով առաջին եռյակում ԱՄՆ-ն է (26,309,1 հազար դոլար, մասնաբաժինն ընդհանուր ծավալում՝ 31,2 տոկոս, 2021 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ՝ 3,3 անգամ աճ), Իսպանիան (14 368,7 հազ. դրամ, մասնաբաժինը` 17%, աճը` 31,7%) և Հնդկաստանը (7 301,9 հազար դոլար, մասնաբաժինը` 8,6%, աճը` 3,7 անգամ):
Որպես մարդասիրական օգնություն Հայաստանն ամենից շատ ստացել է ցամաքային, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ (222,1 տոննա՝ 817,3 հազար դոլարի չափով՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ՝ 68,1 տոկոսի աճ)։ Մարդասիրական օգնության ծավալով երկրորդ տեղում է քարից, գիպսից և ցեմենտից պատրաստված արտադրանքը (218,3 տոննա՝ 634,1 հազար դոլարի չափով, աճը՝ 11,1 անգամ), երրորդը տեքստիլ ապրանքներն են (217,9 տոննա՝ 3 753,1 հազար դոլար, 15,1%-ի անկում)։-0-