Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 11 ամիսներին ավելացել է 5.2 տոկոսով` կազմելով շուրջ 5.3 մլրդ դոլար

20.12.2013, 13:30
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար–նոյեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  5.2 տոկոսով և կազմել է 5 342.7 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 11 ամիսներին ավելացել է 5.2 տոկոսով` կազմելով շուրջ 5.3 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար–նոյեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  5.2 տոկոսով և կազմել է 5 342.7 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների` արտահանման ծավալը 2013թ.–ի 11 ամիսներին կազմել է 1 1 348,8 մլն դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,4 տոկոսով։

Միաժամանակ ներմուծման ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4,2 տոկոսով` կազմելով 3 993.9 մլն դոլար։ Արդյունքում` 2013թ.–ի հունվար–նոյեմբերին արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2645,1 մլն դոլար։    -0—