Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի Գեղարքունիքի մարզը 2013թ.–ին էական ձեռքբերումներ է գրանցել գյուղատնտեսության ոլորտում. մարզպետ

31.10.2013, 14:53
«2013 տնտեսական տարում էական ձեռքբերումներ են գրանցվել Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում»,–Գավառում, կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտնեց մարզի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը։
Հայաստանի Գեղարքունիքի մարզը 2013թ.–ին էական ձեռքբերումներ է գրանցել գյուղատնտեսության ոլորտում. մարզպետ
ԳԱՎԱՌ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «2013 տնտեսական տարում էական ձեռքբերումներ են գրանցվել Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում»,–Գավառում, կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտնեց մարզի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը։

Ըստ նրա, 2013թ.–ին մարզում կարտոֆիլի ընդհանուր արտադրությունն աճել է 6,6 տոկոսով` 2012թ.–ի համեմատ, հացահատիկների արտադրության աճը կազմել է 3,3 տոկոս, իսկ բանջարեղենինը` 5,5 տոկոս։

«Մինչև տարեվերջ նաև 3–5 տոկոսանոց աճ է սպասվում անասնաբուծական արտադրանքի արտադրության ոլորտներում»,– ավելացրեց նա։

Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ 2013թ.–ին հավաքվել է 250 տոննա խոտ։ Նա հիշեցրեց, որ 2012թ.–ին ՀՆԱ–ում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմել է 161 մլրդ դրամ,ինչը 0,5 տոկոսով գերազանցում է 2011թ.–ի ցուցանիշը։

Բնապահպանության ոլորտի առաջնահերթ ուղղություններից մարզպետը նշել է Սևանի ավազանի կենդանաբանական և բուսական աշխարհի պահպանությունը։

Նա նաև տեղեկացրեց, որ ներկա պահին մարզում գրանցված է 35 հազար թոշակառու, որից 14317–ը հաշմանդամ են։ –0–