Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի 2014թ.–ի պետբյուջեի նախագծում Հայաստանի տնտեսության ոլորտի համար 2,4 մլրդ դրամ է նախատեսվում

04.11.2013, 18:09
Հայաստանի 2014թ.–ի պետական բյուջեի նախագծում տնտեսության ոլորտի համար 2,4 մլրդ դրամ է հատկացվելու, խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Հայաստանի 2014թ.–ի պետբյուջեի նախագծում Հայաստանի տնտեսության ոլորտի համար 2,4 մլրդ դրամ է նախատեսվում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2014թ.–ի պետական բյուջեի նախագծում տնտեսության ոլորտի համար 2,4 մլրդ դրամ է հատկացվելու, խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ տվյալ ցուցանիշը 550 մլն դրամով շատ է, քան ընթացիկ տարվա բյուջեում տնտեսության ոլորտի հատկացումները։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը հաջորդ տարի 20 մլն դրամ կհատկացնի հինգ արտահանող կազմակերպությունների վարկավորումն ապահովագրելու համար։

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա մեծ գումար չէ, սակայն մենք կարող ենք այդպիսով շուրջ 2 մլրդ դրամ ընդհանուր գումարի վարկեր սուբսիդավորել»,– ասաց նա։

Ընդհանուր առմամբ արտահանումը խթանելու նպատակով, ըստ Ավանեսյանի, գերատեսչությանը կտրամադրվի 569,7 մլն դրամի բյուջետային ֆինանսավորում։

«2014թ.–ին Հայաստանում արտահանման թեմայով տասը շնորհանդես կկազմակերպվի, այդ նպատակներով կհատկացվի 131 մլն դրամ։ Բացի այդ, միջազգային ցուցահանդեսներին մեր ապրանքները ներկայացնելու համար հատկացվել է 130 մլն դրամ»,– ասաց նախարարը։

Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ 2014թ.–ին որոշակի քայլեր կարվեն հայկական ընկերությունների միջազգային հավատարմագրման ուղղությամբ, սակայն փոքր և միջին արտահանող ձեռնարկությունները կարող են ֆինանսական դժվարություններ ունենալ այդ գործընթացի հետ կապված, որոնք նվազեցնելու համար հաջորդ տարի 30 մլն դրամ կծախսվի։

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց նախարարը, միջոցներ են հատկացվել ստաժավորման դասընթացներ անցկացնելու համար։

Էկոնոմիկայի նախարարության ղեկավարն ավելացրեց, որ 2014թ.–ին արտահանող ուղենշային քաղաքականության ռազմավարության շրջանակում նաև 68 մլն դրամ կհատկացվի Գյումրու տեխնապարկի աշխատանքների կազմակերպման նպատակով։

Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–