Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 %

12.12.2023, 12:14
Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի հինգերորդ նվազումն է տարեսկզբից
ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 %
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի հինգերորդ նվազումն է տարեսկզբից, այս տարվա հունիսի 13-ին Կենտրոնական բանկն այն սահմանել է 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 9,75%, իսկ հոկտեմբերի 31-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 9,5%:–0–