Իրանցի մասնագետների կողմից մշակված կենսաբանական պարարտանյութը կարող է 25 տոկոսով ավելացնել Հայաստանում որոշ կուլտուրաների բերքատվությունը. փորձագետ
07.02.2014,
15:55
Իրանցի մասնագետների կողմից մշակված բիոպարարտանյութը կարող է 25 տոկոսով ավելացնել Հայաստանում որոշ գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը, ուրբաթ լրագրողներին ասաց «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Սիամակ Ալիզադեն։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իրանցի մասնագետների կողմից մշակված բիոպարարտանյութը կարող է 25 տոկոսով ավելացնել Հայաստանում որոշ գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը, ուրբաթ լրագրողներին ասաց «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Սիամակ Ալիզադեն։
Նրա խոսքերով` «Ֆոսֆազոտ» անվանումով պարարտանյութը պարունակում է հատուկ բակտերիաներ, որոնք ի վիճակի են բույսերն ապահովել անհրաժեշտ ազոտով և ֆոսֆատով։ Ալիզադեն ավելացրեց, որ այդ պարարտանյութի 110 մլ–ն կարող է փոխարինել կարբամիդային քիմիական պարարտանյութի 100 կգ–ն և սուպերֆոսֆատի 50 կգ–ն։
Նա տեղեկացրեց, որ իրանցի մասնագետների գյուտն անցել է հատուկ լաբորատոր փորձաքննություն Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում և արդեն օգտագործվում է Իրանի բոլոր մարզերում և որոշ այլ երկրներում` Զիմբաբվեում, Կոտ–դ’Իվուարում և Նիգերում, իսկ այս պահին ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայում այդ պարարտանյութի օգտագործման շուրջ։
Ընկերության հարցերով կառավարիչ Վարդան Գրիգորյանն իր հերթին տեղեկացրեց, որ այդ պարարտանյութի առավելությունն այն է, որ այն նպաստում է ֆոսֆորի և կալցիումի լուծելիությանը հողի մեջ, ինչի արդյունքում ավելանում է նման տարրերի առկայությունը բույսերում։ Նրա խոսքերով` պարարտանյութը նպաստում է նաև հողում որակի և արմատի կառուցվածքի լավացմանը։
«Բացի այդ, այն էկոլոգիապես անվտանգ է և չի կարող վնասել մարդկանց և կենդանիներին», – նշեց նա։
Պատասխանելով պարարտանյութի արժեքի մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն դեռևս որոշված չէ և կախված կլինի ինչպես արտադրության ծավալներից, այնպես էլ պահանջարկից։–0–