Հայաստանի մարզերում մասնավոր տները հունվար–սեպտեմբեր ամիսներին թանկացել են 3,7%–ով
01.11.2013,
15:30
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2013 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել են 3,7 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2013 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել են 3,7 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ 2013 թվականի ինը ամիսների ընթացքում երկրում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 3639 գործարք, որոնցից 989–ը` Երևանում։
Կոմիտեի տվյալներով` մասնավոր տների ամենացածր գները 2013 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին գրանցվել են Դաստակերտում (Սյունիք)` մեկ քառակուսի մետրի դիմաց 11.6 հազար դրամ և Թումանյանում (Լոռի) ` 1 ք.մ–ի դիմաց 12 հազար դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում` մեկ քառակուսի մետրի դիմաց 305 հազար դրամ ($1 – 405,03 դրամ) ։ -0-