Рейтинг@Mail.ru
USD
391.59
EUR
421.7
RUB
4.6712
GEL
141.37
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Կառավարությունը 43 անօրինական արտեզյան հորերի լուծարմանը 107.5 մլն դրամ կհատկացնի

31.10.2013, 19:23
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում  է ընդունել հանրապետության Արարատյան դաշտավայրի 43 անօրինական ինքնաշատրվանող հորերը լուծարելու մասին։
Կառավարությունը 43 անօրինական արտեզյան հորերի լուծարմանը 107.5 մլն դրամ կհատկացնի
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում  է ընդունել հանրապետության Արարատյան դաշտավայրի 43 անօրինական ինքնաշատրվանող հորերը լուծարելու մասին։

Այդ հորերի լուծարման նպատակով Հայաստանի բնապահպանության նախարարությանը կհատկացվի 107.5 մլն դրամ։

Ինչպես նշվում  է որոշման նախագծում, արտեզյան հորերն օգտագործվում են որպես Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների համար ջրի աղբյուր, սակայն դրանց մի մասն անօրինական է օգտագործվում։

«Հորերի ավելցուկից Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի մակարդակը վերջին տարիներին նվազել է, ինչը դժվարացնում է ձկնաբուծությունը և գյուղատնտեսական տարածքների ոռոգումը»,– նշվում է հաղորդագրությունում։ ($1 – 405,03 դրամ)։ -0-