Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–փետրվարին նվազել է 46,9%–ով` կազմելով ավելի քան 269,8 մլրդ դրամ

09.04.2015, 13:38
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015թ.–ի հունվար–փետրվարին նվազել է 6,9 տոկոսով և շուրջ 269,8  մլրդ դրամ կազմել, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–փետրվարին նվազել է 46,9%–ով` կազմելով ավելի քան 269,8 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015թ.–ի հունվար–փետրվարին նվազել է 6,9 տոկոսով և շուրջ 269,8  մլրդ դրամ կազմել, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 63 տոկոս կամ մոտ 170 մլրդ դրամ։ Միաժամանակ այս տարվա հունվար-փետրվարին,  նախորդ տարվա հունվար–փետրվարի համեմատ, մանրածախ առևտրի ծավալը նվազել է 6,5 տոկոսով։

Միաժամանակ հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 33,8 տոկոս կամ մոտ 91,2 մլրդ դրամ (6,4% նվազում)։

Վիճակագրական տվյալների համաձայն` մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (69,8 տոկոս կամ 118,6 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացվող առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը կազմել է մոտ 13,5 մլրդ դրամ կամ 8 տոկոս։  (1 դոլարը` 474,99 դրամ): —0-