Հայաստանը ԱՊՀ–ում 5–րդ տեղն է զբաղեցնում 2013 թ.–ի I կիսամյակում ԶՄԲ–ի կողմից տրամադրված ներդրումների ծավալով
27.09.2013,
14:52
Հայաստանը 2013 թ.–ի առաջին կիսամյակում 5–րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շրջանում Զարգացման միջազգային բանկերի (ԶՄԲ) կողմից տրամադրված ներդրումների ծավալով։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2013 թ.–ի առաջին կիսամյակում 5–րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շրջանում Զարգացման միջազգային բանկերի (ԶՄԲ) կողմից տրամադրված ներդրումների ծավալով։
ԶԵԱԲ–ի «Զարգացման միջազգային բանկերի գործունեությունը 2013 թ.–ի I կիսամյակում» հրապարակման համաձայն` Հայաստանի ներդրումային գումարը նշված ժամանակահատվածում 8 նախագծերով կազմել է 81,1 մլն դոլար, իսկ ԱՊՀ երկրների ներդրումների ընդհանուր ծավալում երկրի մասնաբաժինը 4,7 տոկոս է։
ԶԵԱԲ–ի տվյալներով` 2013 թ.–ի հունվար–հունիսին ԱՊՀ երկրների շրջանում առաջատարը Ղազախստանն է, որի ներդրումների ծավալը գերազանցում է 610 մլն դոլարը (35,3 տոկոս մասնաբաժին, 12 նախագիծ), Ռուսաստանը, որն ավանդաբար առաջատարն է այս ցուցանիշով, հայտնվել է երկրորդ տեղում, միաժամանակ նրա ներդրումային–նախագծային ֆինանսավորման ծավալը կազմել է 528,2 մլն դոլար (30.6 տոկոս մասնաբաժին, 15 նախագիծ), այնուհետև գալիս են Ուկրաինան` 229,3 մլն դոլար (13,3 տոկոս մասնաբաժին, 7 նախագիծ), Բելառուսը` 209,5 մլն դոլար (12,1 տոկոս մասնաբաժին, 4 նախագիծ), Հայաստանը, ինչպես արդեն նշվել է, զբաղեցրել է 5–րդ տեղը։ Այնուհետև Ադրբեջանն է` 39 մլն դոլար (2,3 տոկոս մասնաբաժին, 3 նախագիծ) և Ղրղզստանը` 30 մլն դոլար (1,7 տոկոս մասնաբաժին, 1 նախագիծ)։
Միաժամանակ ԶԵԱԲ–ի հրապարակման համաձայն` ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը 403,5 մլն դոլար ցուցանիշով զբաղեցրել է 6–րդ տեղը հատուկ սուվերեն փոխառությունների, դրամաշնորհների ծավալով և նախագծային փաստաթղթերի պատրաստման նպատակով տեխնիկական աջակցությամբ (10 նախագիծ), ինչը կազմում է ֆինանսավորման ընդհանուր գումարի 9,2 տոկոսը։
Ֆինանսավորման այս ձևերում ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է (37,7 տոկոս)` ավելի քան 1 մլրդ 658 մլն դոլար (7 նախագիծ), երկրորդ ցուցանիշն Ուզբեկստանինն է` 622,14 մլն դոլար (14,2 տոկոս մասնաբաժին, 8 նախագիծ)։ Այնուհետև գալիս են Մոլդովան` 550,3 մլն դոլար (12,5 տոկոս մասնաբաժին, 7 նախագիծ), Բելառուսը` 530 մլն դոլար (12,1 տոկոս մասնաբաժին, 2 նախագիծ), Ուկրաինան` 495,5 մլն դոլար (11,3 տոկոս մասնաբաժին, 3 նախագիծ)։ Հայաստանից հետո գալիս են Ղրղզստանը` 68,5 մլն դոլար (1,6 տոկոս մասնաբաժին, 7 նախագիծ), Տաջիկստանը` 63,9 մլն դոլար (1,5 տոկոս մասնաբաժին, 10 նախագիծ), Ղազախստանը` 2,37 մլն դոլար (0,1 տոկոս մասնաբաժին, 4 նախագիծ)։ Ադրբեջանում նման ֆինանսավորում իրականացրել է միայն Զարգացման իսլամական բանկը, 0,05 մլն դոլարի մեկ նախագիծ։
2013 թ.–ի առաջին կիսամյակում դիտարկված Զարգացման միջազգային բանկերը չեն տեղեկացրել Թուրքմենստանում նոր սուվերեն փոխառությունների իրագործման, դրամաշնորհների տրամադրման և նախագծային փաստաթղթերի պատրաստման նպատակով տեխնիկական աջակցման մասին։
Ինչպես հետևում է հրապարակումից, ԶՄԲ–ները, 2013 թ.–ի առաջին կիսամյակի տվյալներով, ԱՊՀ երկրներում իրականացրել են շուրջ 6,1 մլրդ դոլարի ներդրում, որոնցից 1,7 մլրդ դոլարը ներդրումային–նախագծային փոխառություններն են, շուրջ 4,3 մլրդ դոլարը` հատուկ սուվերեն փոխառություններն են, դրամաշնորհներն ու և նախագծային փաստաթղթերի պատրաստման նպատակով տեխնիկական աջակցությունը։
Հրապարակման մեջ օգտագործված է հետևյալ ԶՄԲ–ների տրամադրած տեղեկատվությունը` Զարգացման ասիական բանկ (ԶԱԲ), Համաշխարհային բանկի խումբ, Զարգացման եվրասիական բանկ (ԶԵԱԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ), Զարգացման իսլամական բանկ (ԶԻԲ), Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (ԱԶՍԲ)։–0–