Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի ձկնարտադրության ներուժը կազմում է տարեկան 70 հազար տոննա. Գյուղնախարարություն

24.02.2014, 18:18
Հայաստանի ձկնարտադրության ծավալի ներուժը կազմում է տարեկան 70 հազար տոննա, կարծում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։
Հայաստանի ձկնարտադրության ներուժը կազմում է տարեկան 70 հազար տոննա. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ձկնարտադրության ծավալի ներուժը կազմում է տարեկան 70 հազար տոննա, կարծում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։

«Ձկան արտադրության ծավալը մեր հանրապետությունում կազմում է մոտ 11 հազար տոննա։ Ձկնարտադրանքն իրացվում է Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում։ Գյուղատնտեսության զարգացման ռազմավարության շրջանակներում այդ ցուցանիշը ծրագրվում է հասցնել մինչև 25 հազար տոննայի, բայց ունենք հնարավորություն այն հասցնելու մինչև 70 հազար տոննայի»,– երկուշաբթի հայտնեց Բաղյանը։

2010 թվականի նոյեմբերի 4–ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև համապատասխան միջոցառումների ցուցակը։ Բաղյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ այդպիսի բարձր ցուցանիշների ապահովման դեպքում հավելյալ արտադրանքի իրացման խնդիրներ չեն առաջանա, քանի որ Հայաստանի ձկնարտադրության ներկայիս տարեկան ծավալը գրեթե համապատասխանում է Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի սպառման ամսական ծավալին։

«Այսպիսով, Հայաստանի միացումը Մաքսային միությանը թույլ կտա մեզ ձկան իրացման ահռելի շուկա բացել»,– ավելացրեց նա։ Ձկան արտադրության ծավալների ավելացման առավել արդյունավետ ուղիներից մեկը Բաղյանը համարում է շրջանային ջրամատակարարման կիսափակ համակարգին անցնելը։

Հայաստանի կառավարության հրահանգով առաջիկա մեկուկես տարիներին բոլոր ձկնաբուծական մենատնտեսությունը պետք է անցնեն ձկնաբուծական տարաների ջրամատակարարման փակ շրջանային ռեժիմի, ինչը ենթադրում է ջրի 70 տոկոսի բազմակի օգտագործում` դա նպաստում է ջրի ավելի ռացիոնալ օգտագործմանն ու ծախսերի կրճատմանը։

Անցումը նոր համակարգին ենթադրում է թանկարժեք տեխնոլոգիաների ներդրում, որոնց գինը, կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1.5 մլն եվրո։ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում ձկան արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.8 հազար տոննայով` կազմելով 1.6 հազար տոննա։ -0-