Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

ԱՄՀ–ն ակնկալում է Հայաստանի տնտեսության աճ մինչև 7% 2023թ․–ին և 5% 2024թ․–ին

08.11.2023, 15:30
Չնայած համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրին՝ 2023 թ․-ին Հայաստանի տնտեսական աճը շարունակվեց բարձր տեմպով
ԱՄՀ–ն ակնկալում է Հայաստանի տնտեսության աճ մինչև 7% 2023թ․–ին և 5% 2024թ․–ին
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է տնտեսական աճի թուլացում՝ 2023 և 2024 թթ․-ին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի եկամտի և կապիտալի հոսքերի նվազմանը և համաշխարհային ու ներքին ֆինանսական խիստ պայմանների պահպանմանը զուգահեռ։ Այս մասին նշվում է ՀՀ իշխանությունների հետ «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Իվա Պետրովայի այցից հետո հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրին՝ 2023 թ․-ին Հայաստանի տնտեսական աճը շարունակվեց բարձր տեմպով, ընդ որում տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճեց 10․5 տոկոսով, որին նպաստեցին մասնավոր սպառման, ծառայությունների արտահանման բարձր ցուցանիշները։

«Թեև աճը կարող է անակնկալ մատուցել եկամտի և կապիտալի հոսքերի վերսկսման և բարեփոխումների հաստատուն իրականացման դեպքում, ավելացել են նվազման ուղղությամբ ռիսկերը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական լարվածությունների, համաշխարհային ֆինանսական խիստ պայմանների, արտաքին պահանջարկի դանդաղման և կապիտալի հոսքերի կտրուկ հակադարձման հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պետրովան նաև նշել է, որ գնաճը զսպված է մնացել, այդ թվում՝ պայմանավորված դրամավարկային նախաձեռնողական քաղաքականությամբ, փոխարժեքի արժևորմամբ և պարենային ու տրանսպորտի գների նվազմամբ։ Սակայն ծառայությունների գների աճն ավելի կոշտ է եղել։

«Բյուջեի ընդհանուր հաշվեկշռում մինչև 2023 թ․ սեպտեմբերը ներառյալ ՀՆԱ-ի 0․7 տոկոսի հավելուրդ գրանցվեց, իսկ կառավարման կենտրոնական մարմինների պարտքը մնաց կայուն։ Բանկային համակարգը կապիտալի և իրացվելիության բարձր պաշարներ (բուֆերներ) ունի, և համակարգի բարձր շահութաբերությունը շարունակում է պահպանվել», – նշվում է հայտարարության մեջ։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության մասին 2023թ․–ին

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է4% (±1,5%)։ ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։
Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։

 Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԱԶԲ-ն չի բացառում, որ Հայաստանի տնտեսությունը կաճի ավելի քան 7,5%, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 7%-անոց տնտեսական աճ։–0–