ՀԲՄ ղեկավարը ողջունում է ռուսական նոր խաղացողների հնարավոր մուտքը հայկական բանկային շուկա
07.10.2013,
14:07
Հայաստանի բանկային շուկա ռուսական նոր խաղացողների մուտքը կնպաստի հանրապետության ֆինանսական հատվածի զարգացմանը, լրագրողներին հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Սամվել Ճզմաչյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային շուկա ռուսական նոր խաղացողների մուտքը կնպաստի հանրապետության ֆինանսական հատվածի զարգացմանը, լրագրողներին հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Սամվել Ճզմաչյանը։
«Մեր տվյալներով` ռուսական ևս մեկ–երկու բանկային կառույց ցանկանում է դուրս գալ հայկական շուկա` այլ բանկեր գնելու կամ սեփականը բացելու միջոցով», – ասել է նա։
Ճզմաչյանի խոսքերով` հայկական շուկա ռուսական բանկերի մուտքը թույլ կտա լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, ինչպես նաև կնպաստի մրցակցության աճին։
«Սա միանշանակ բխում է մեր բնակչության շահերից, քանի որ առողջ մրցակցության պայմաններում կարող են նվազել տոկոսադրույքները», – նշել է նա։
Մեկնաբանելով ՄՄ Հայաստանի մուտքի հնարավոր ազդեցությունը բանկային համակարգի վրա` ՀԲՄ ղեկավարն ընդգծել է, որ այդ գործընթացներն էական ազդեցություն չեն ունենա ֆինանսական հատվածի վրա, որտեղ ռուսական բանկերն արդեն լայնորեն ներկայացված են։
«Ինչ վերաբերում է երկրի վրա ազդեցությանը, ապա ես անձամբ կարծում եմ, որ ՄՄ մուտքը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է։ Սա միանշանակ շատ ճիշտ քայլ է», – ավելացրել է նա։
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` 2012 թ.–ի արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը հայկական բանկերի կանոնադրական կապիտալում կազմել է 15,3 տոկոս։ Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ամենամեծ մասնաբաժինը 2012 թ.–ին ունեցել են Եվրամիության երկրները` 31,6 տոկոս։
2013 թ.–ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ Հայկական բանկերի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինը 2013 թ.–ի հուլիսի վերջին կազմել է 73,6 տոկոս։–0–