Եվրամիությունը մեծ քանակով խխունջներ կգնի Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը խխունջներ կարտահանի Եվրամիություն, ուրբաթ լրագրողներին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Նա նշեց, որ բելգիացի ձեռներեցը Բրյուսելում ՀՀ դեսպանատան միջոցով հետաքրքրվածություն է հայտնել, իսկ վերջերս Հայաստանն ԵՄ–ից ստացել է խխունջներ արտահանելու իրավունք։
«Ֆրանսիայում խխունջները շատ տարածված են, այն համարվում է դելիկատես, և այս մթերքն ունի անսահմանափակ շուկա», – ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով, այս պահին Հայաստանում միայն մեկ ընկերություն է զբաղվում խխունջների արտադրությամբ, այն գտնվում է Արագածոտնի մարզում։ Հնարավոր է ստեղծվեն նոր ընկերություններ, քանի որ պահանջարկը շատ մեծ է։
Ինչ վերաբերում է արտադրության ծավալներին և նախատեսվող արտահանմանը, ապա, ինչպես նշեց Ավետիսյանը, բելգիացի ձեռնարկատերը պատրաստ է գնել Հայաստանում արատդրվող ողջ ծավալը։–0–