Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

21.10.2019, 13:27
Այս սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով:
Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այս սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով:

Ինչպես հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-յան էջը, ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324,755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով:

«2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262,816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312,240 ուղևոր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,904 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21.3 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,396,966 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:-0-