Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Նիկոլ Փաշինյանը մտադիր է արդար հարկ սահմանել «էլիտար» անշարժ գույքի համար

13.11.2018, 17:04
Սոցիալական անհավասարության խորացումից խուսափելու նպատակով ՀՀ կառավարությունը մտադիր է սահմանել հարկման արդար չափ։
Նիկոլ Փաշինյանը մտադիր է արդար հարկ սահմանել «էլիտար» անշարժ գույքի համար

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սոցիալական անհավասարության խորացումից խուսափելու նպատակով ՀՀ կառավարությունը մտադիր է սահմանել հարկման արդար չափ, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թ.–ի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ։

«Եկամտահարկի նվազեցման հետևանքով առաջացող ծախսերը մենք 100%ժ–ով կփոխհատուցենք անշարժ գույքի հարկի փփոխությամը։ Եվ կստեղծենք հնարավորություններ, որպեսզի այսպես կոչված «էլիտար» թաղամասերն ու այնտեղ տեղակայված առանձնատներն ու «էլիտար» սեփականությունը հարկվի առանձին հարկով», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ «էլիտար անշարժ գույքի» 1% արդար հարկումը կհանգեցնի հարկային մուտքերի կրկնակի աճին միայն գույքահարկի մասով։

«Սրանք դեռ մասնագետների նախնական հաշվարկներն են։ Սակայն հիմա գործում թ հարկման ոչ արդար մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս խուսափել հարկ վճարելուց կամ ամբողջությամբ վճարել այն», – ասաց նա։

Միաժամանակ Փաշինյանը ծիծաղելի է համարել կառավարության քաղաքական ընդդիմախոսների հայտարարություններն այն մասին, որ հավասար եկամտահարկի ներդրմամբ իշխանությունները պաշտպանում են օլիգարխների և խոշոր բիզնեսի շահերը։–0–