Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

«Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանից թռիչքներ կիրականացի դեպի Մոսկվա. ավիատոմսերը կարժենան սկսած 10 հազար դրամից

26.10.2016, 12:33
«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա:
«Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանից թռիչքներ կիրականացի դեպի Մոսկվա. ավիատոմսերը կարժենան սկսած 10 հազար դրամից

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա:

Ինչպես հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարությունը, ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

«Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին», - նշվում է հաղորդագրության մեջ: –0–