Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՌԴ–ն 2016 թ.–ի առաջին եռամսյակում երկարացրել է գազի արտոնյալ գնի ժամկետը Հայաստանի համար

12.03.2016, 12:33
Ռուսաստանը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կերկարացնի 165 դոլար հազար խմ գազի արտոնյալ գնի ժամկետը Հայաստանի համար։
ՌԴ–ն 2016 թ.–ի առաջին եռամսյակում երկարացրել է գազի արտոնյալ գնի ժամկետը  Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կերկարացնի 165 դոլար հազար խմ գազի արտոնյալ գնի ժամկետը Հայաստանի համար։

Երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է Ֆինմարկետը։ 

Ավելի վաղ գազի գինը կազմում էր 189 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց, 2015 թ.–ին գինն իջեցվել էր` հասնելով 165 դոլարի, Հայաստանը կողմ հանդես եկավ գնի ժամկետի երկարացմանը։

2013 թ.–ի դեկտեմբերին Ռուսաստանն ու Հայաստանը միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին, ըստ որի` «Գազպրոմը» 80 տոկոսից 100 տոկոսի է հասցրել «Հայռուսգազարդի» մասնաբաժինը մատակարարված գազի համար 155 մլն դոլարի չափով պարտքի մարման դիմաց։

«Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» միջև ստորագրվեց նաև պայմանագիր 2014–2018 թթ.–ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման մասին։ Ըստ պայմանագրի` «Գազպրոմը» կապահովի մինչև 25 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, որի արժեքը կորոշվի` ռուսական գազի գնագոյացմանը համակցված գնի բանաձևի համաձայն։ –0–