Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

«Տաշիր Կապիտալը» վարկ կներգրավի «ՀԷՑ»–ի բաժնետոմսերի գրավադրմամբ

27.07.2017, 15:01
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տաշիր Կապիտալին» «ՀԷՑ»–ի բաժնետոմսերի գրավադրմամբ վարկ ներգրավելու համար։  
«Տաշիր Կապիտալը» վարկ կներգրավի «ՀԷՑ»–ի բաժնետոմսերի գրավադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տաշիր Կապիտալին» «ՀԷՑ»–ի բաժնետոմսերի գրավադրմամբ վարկ ներգրավելու համար։ 

«Տաշիր Կապիտալը» որպես գրավ կդնի 172 հազար 496 բաժնետոմս (որոնք կազմում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կապիտալի ավելի քան 69,9 տոկոսը) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ստանալու համար։

Ներգրավվող միջոցների և դրանց ներդրման ուղղության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ –0–