Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկավորման առավել մատչելի պայմաններ է առաջարկում

05.12.2017, 14:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկավորման առավել մատչելի պայմաններ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, վարկը կտրամադրվի  0% տոկոսադրույքով։ Տվյալ պրոդուկտը իրենից ներկայացնում է վարկային գիծ ՀՀ դրամով, որը տրամադրվում է հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:

«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտն ունի հետևյալ պայմանները`

վարկը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին; վարկային գծի առավելագույն գումար՝ կենսաթոշակի եռապատիկ չափը; վարկային գծի առավելագույն ժամկետ՝ 18 ամիս (ավտոմատ երկարաձգմամբ); ամսական միջնորդավճար վարկի սահմանաչափի գումարից՝ 1.5%; քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և "ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի" բանկոմատներից՝ անվճար:

Թոշակառուների համար վարկային գծի մարման մեխանիզմը կազմված է պարզեցված սխեմայով, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են նույնիսկ չայցելել Բանկ վարկային գծի մարման վճարումներն իրականացնելու համար: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-