Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին կազմել է մոտ 173,1 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում

04.03.2015, 16:43
Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի հունվարին կազմել է 173 121 դրամ (364 դոլար կամ 23 363 ռուբլի), ինչը 19,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին կազմել է մոտ 173,1 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի հունվարին կազմել է 173 121 դրամ (364 դոլար կամ 23 363 ռուբլի), ինչը 19,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 2014 թ.–ի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 215 986 դրամ, ինչը մոտ 23,2 տոկոսով ավել է 2014 թ.–ի նոյեմբերի ցուցանիշից և 10,7 տոկոսով ավել է 2013 թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի դեկտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 276,1 հազար դրամ, ամենացածր աշխատավարձը` Արագածոտնի մարզում` մոտ 149,7 հազար դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը դեկտեմբերին կազմել է մոտ 234,7 հազար դրամ։

Միաժամանակ դեկտեմբերին ամենաբարձր աշխատավարձեր են գրանցվել ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում` մոտ 526,8 հազար դրամ, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 458,9 հազար դրամ և տեղեկատվության ու կապի ոլորտում` 387,7 հազար դրամ։

Ամենացածր վարձատրվող ոլորտներն են այլ ծառայությունների ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 119,4 հազար դրամ, բնակության կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 122,3 հազար դրամ, կրթության ոլորտը` 134,9 հազար դրամ, մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտները` 141,7 հազար դրամ և գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 144,4 հազար դրամ ($1 – 478,57 դրամ)։–0–