«Արտադրված է Հայաստանում» դրոշմապիտակը պարտադիր կլինի երկրում արտադրված լայն սպառման գրեթե ողջ արտադրանքի համար
23.01.2014,
14:40
«Արտադրված է Հայաստանում» դրոշմապիտակը պարտադիր կլինի երկրում արտադրված լայն սպառման գործնականում ամբողջ արտադրանքի համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «Արտադրված է Հայաստանում» դրոշմապիտակը պարտադիր կլինի երկրում արտադրված լայն սպառման գործնականում ամբողջ արտադրանքի համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների օրինագծին։
«Օրինագիծը ենթադրում է լայն սպառման ապրանքների ցուցակի ընդլայնում, որոնք ենթակա են պարտադիր գնանշման, մասնավորապես, ցուցակում ընդգրկվել են ապրանքներ, որոնք արտադրվում կամ փաթեթավորվում են Հայաստանի տարածքում և իրացվում են երկրի մանրածախ ցանցերում»,– ասաց Սարգսյանը։
Մասնավորապես, նրա խոսքով, առաջարկվում է կատարել կաթի և կաթնամթերքի, սուրճի և կոֆեին պարունակող ապրանքների, թեյի, արևածաղկի ձեթի, քացախի, փաթեթավորված մսամթերքի և ձկնամթերքի, պահածոների, պաղպաղակի, կոսմետիկայի որոշ տեսակների, օճառի պարտադիր գնանշում։
Նախարարն ընդգծեց, որ 2013 թվականին կատարած օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է «Արտադրված է Հայաստանում» դրոշմապիտակների միջոցով լայն սպառման որոշ ապրանքների հաշվառման համակարգ, ինչը Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, էապես բարձրացրել է ստվերային հատվածի դեմ պայքարի արդյունավետությունը։
Մասնավորապես, պարտադիր կարգով դրոշմապիտակ կլինի գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների, ջրերի վրա։
Սարգսյանը նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեի վերջին տվյալներով, 2013 թվականի երրորդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ երկրում գարեջրի արտադրության ծավալն աճել է 4.9 մլն լիտրով կամ 232 տոկոսով, բնական հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և հանքային ջրերի արտադրության ծավալն աճել է 2.5 մլն լիտրով կամ 162 տոկոսով։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նշեց, որ «ցուցանիշները տպավորիչ են, և կան ոլորտներ, որտեղ ստվերային հատվածը կրճատվել է կրկնակի և նույնիսկ ավելի»։
«Այդ գործիքն առավել արդյունավետ է` ի տարբերություն ստվերի կրճատման ավելի վաղ կիրառված մեթոդների և կոնկրետ շոշափելի արդյունքներ է տալիս, և հետևաբար տվյալ ուղղությամբ աշխատանքներն անհրաժեշտ է շարունակել, ինչը թույլ է տալիս էապես կրճատել ստվերային հատվածը նաև այլ ոլորտներում»,– ասաց վարչապետը։ -0-