Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիական ավիացիայի և օդային կապի ազատականացումը կբարձրանա

24.12.2013, 18:09
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխաղդրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիական ավիացիայի և օդային կապի ազատականացումը կբարձրանա
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխաղդրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Ստորագրվել է արձանագրություն, համաձայն որի` կատարվել են համապատասխան փոփոխություններ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» 1993 թվականի հոկտեմբերի 4-ի Համաձայնագրի հավելվածում:

Արձանագրությունը ստորագրվել է դեկտեմբերի 24-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունում տեղի ունեցած երկկողմ խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկկողմ համագործակցության շրջանակի վերանայմանը։

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Այսպիսով` Հայաստանում քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում բաց երկնքի քաղաքականության ներդրման շրջանակներում արդեն մեկնարկել են բանակցություններն օտարերկրյա պետությունների կառավարությունների հետ», – հաղորդում է մամուլի ծառայությունը։

ՀՀ Կառավարությունը որոշել է որդեգրել բաց երկնքի քաղաքականություն: Նպատակն է բարելավել Հայաստանի օդային փոխադրումների ծառայությունների ոլորտը` առաջարկելու ավելի շատ թռիչքներ և ուղղություններ, ինչպես նաև տոմսերի ավելի մատչելի գին: Սա ոչ միայն կբարելավի օդային փոխադրումների ծառայությունները Հայաստանի քաղաքացու համար, այլև նշանակալիորեն կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:--0—