Արցախի նախագահն Անտվերպենում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ
17.10.2013,
12:29
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Անտվերպեն քաղաքում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Անտվերպեն քաղաքում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ։
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը գործարարներ հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերին առնչվող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներին:
Նախագահ Սահակյանը նշել է, որ սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը եւ մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք:-0-