Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Բազմաբնակարան շենքերի բնակարանների գները Երևանում և մարզերում հոկտեմբերին գրեթե չեն փոխվել

02.12.2015, 18:39
Երևանի բազմաբնակարան շենքերում բնակելի մակերեսի մեկ քմ–ի միջին շուկայական արժեքը 2015 թ.–ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, չի փոխվել։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների գները Երևանում և մարզերում հոկտեմբերին գրեթե չեն փոխվել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի բազմաբնակարան շենքերում բնակելի մակերեսի մեկ քմ–ի միջին շուկայական արժեքը 2015 թ.–ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, չի փոխվել, նշվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։

Ըստ հաղորդագրության` հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն վարչական համայնքում` 428 հազար դրամ մեկ քմ–ի դիմաց, իսկ ամենացածր գները` Նուբարաշենում` 156,9 հազար դրամ։

Մարզերի բազմաբնակարան շենքերում բնակելի մակերեսի 1 քմ–ի միջին արժեքը ևս չի փոխվել։

Միաժամանակ մարզերում բնակելի մակերեսի մեկ քմ–ի դիմաց ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում (292,4 հազար դրամ), իսկ ամենացածր գները` Դաստակերտում և Շամլուղում (8 հազար դրամ) ($1 – 482.93 դրամ)։ -0-