Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորները կազատվեն «օդի հարկից»
16.12.2014,
14:11
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրացումները, որով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղևորները կազատվեն «օդի հարկից»։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրացումները, որով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղևորները կազատվեն «օդի հարկից»։
Օրինագիծը ներկայացրեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, նշելով, որ որոշումն ընդունվել է` հաշվի առնելով «Շիրակ» օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալի զգալի կրճատումը։
Ըստ նրա, բանակցություններ են տարվում բյուջետային տարբեր ավիափոխադրողների, ինչպես նաև սպասարկման որոշակի տեսակների սակագների նվազեցման մասին օդանավակայանի հետ, ինչը թույլ կտա ավելացնել օդանավակայանով կատարվող չվերթների և ուղևորահոսքի թիվը։
Ավետիսյանը նշեց, որ այդ որոշումը ոչ միայն ուղևորափոխադրումների ավելացման հավելյալ հնարավորություններ, այլ նաև տարածաշրջանում անուղղակի ծառայությունների զարգացման հնարավորություններ է ստեղծում, ինչը կապահովի պետբյուջեից մուտքերի ավելի բարձր ցուցանիշներ «օդի հարկի» համեմատ։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով` Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանները 2014 թվականի հունվար–նոյեմբերին սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևորի, ինչն ավելի է 2013 թվականի ցուցանիշից 332.376–ով։ Այսպիսով, ուղևորահոսքի աճը երկրի օդային դարպասներով կազմել է 20.8 տոկոս։
«Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 30 տարով կոնցեսիոն կառավարման պայմանագրին համապատասխան, որը հայկական կառավարության հետ ստորագրվել է 2001 թվականին։
Ընկերության սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ քաղաքացի Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։ –0--